Ռուսաստանի ոստիկանությունը խուզարկել է երկրի ամենահարուստ կնոջը պատկանող գրասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է մեքենայությունների հետաքննության շրջանակներում։
Ռուսաստանի պաշտոնատար անձանց համաձայն, Ելենա Բատուրինային պատկանող «Ինտեկո» ընկերությանը 2009 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տրամադրվել է 435 միլիոն դոլարի վարկ։
Բատուրինան մեղադրվում է իր ամուսնու՝ Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կողմից հիմնադրված բանկից գումարներ շորթելու մեջ։
Այս գործով հետաքննվում է նաև Լուժկովի գործունեությունը։