«Մութ ասպետ. վերածնունդ» կինոնկարում «Բեթմեն»-ի դերակատար Քրիստիան Բեյլն այցելել է հիվանդանոցում գտնվող իր երկրպագուներին, որոնք տուժել են անցյալ շաբաթ Կոլորադո նահանգում կինոնկարի ցուցադրման ընթացքում իրականացված հրաձգության ժամանակ:
Բեյլը տուժածներից յոթի հետ հանդիպել է երեքշաբթի օրը Ավրորա քաղաքի հիվանդանոց կատարած իր այցի ընթացքում, որի ժամանակ լուսանկարվել է նրանց հետ և երախտապարտության խոսքեր ասել բժիշկներին և ոստիկանության ծառայողներին:
Հիվանդանոցի ղեկավարության համաձայն, հիվանդները շատ ուրախ էին տեսնելու ճանաչված դերասանին, որի այցը նրանք «բուժիչ» են գնահատել:
Բեյլն և իր տիկինն այցելել են նաև հրաձգության վայր կինոթատրոնի մոտակայքում հիմնադրված հիշատակի վայրը: Դերասանը զարհուրելի է անվանել «Մութ ասպետ. վերածնունդ» կինոնկարի ցուցադրության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոններից մեկում 12 սպանության և 58 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել էր դատարանի առջև:
Մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը երկուշաբթի օրը դատարանում շփոթված և անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել էր նրան առաջին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին:
Դատավորն այնուհանդերձ հրաման էր արձակել մինչև գալիք երկուշաբթի մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին: Հոլմսը պետք է վերադառնա դատարան մեկ շաբաթ անց՝ մեղադրականը նրան պաշտոնապես ներկայացնելու համար:
Դատախազությունը հայտնել է Հոլմսի նկատմամբ մահապատժի կիրառում պահանջելու մասին: Քննիչներն այս ընթացքում շարունակում են ի մի բերել հրաձգությանը նախորդած իրադարձությունները:
Իշխանությունների համաձայն, մեղադրյալ Ջեյմս Հոլմսը հրաժարվում է խոսել «Մութ ասպետ. վերածնունդ» («The Dark Knight Rises») կինոնկարը դիտողների ուղղությամբ կրակ բացելու պատճառների մասին: