Մատչելի հղումներ

Ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսություն Բահրեյնում


Ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսություն Բահրեյնում
Ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսություն Բահրեյնում

Բահրեյնի միապետը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ձևավորվելու է հատուկ հանձնաժողով` երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ուսումնասիրելու նպատակով:

Թագավոր Համադ Իբն Իսա Ալխալիֆան հանդես է եկել հեռուստատեսային ելույթով, որի ընթացքում մասնավորապես ասել է, որ չնայած գործող կառավարության կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման փաստին, Բահրեյնի առաջնորդները հարգում են մարդու իրավունքները:

Նա նաև ավելացրել է, որ ցույցերը երկրում քաոսային իրավիճակ են ստեղծել, ինչի արդյունքում իշխանությունները ստիպված են եղել ձերբակալություններ իրականացնել:

Բահրեյնում փոքրամասնություն կազմող մահմեդական սուննի բնակիչները, ովքեր երկրի կառավարման համակարգում զբաղեցնում են հիմնական պաշտոնները, հայտարարել են, թե պատրաստ են երկխոսության մեջ մտնել մահմեդական շիա ընդդիմության հետ:

Այսուհանդերձ, շիաներից բաղկացած ընդդիմադիր ամենաազդեցիկ “Վեֆաք” քաղաքական կուսակցությունը առաջարկվող երկխոսությանը մասնակցելու շուրջ իր համաձայնությունը չի տվել` պահանջելով նախևառաջ ազատ արձակել բանտերում հայտնված ընդդիմադիր գործընկերներին:

XS
SM
MD
LG