Իրաքի մայրաքաղաքի շիական հատվածում հինգշաբթի օրը որոտացել են բազմաթիվ պայթյուններ, որոնց զոհ է գնացել առնվազն 57, վնասվածքներ ստացել մոտ 130 մարդ:
Պայթյունները որոտացել են Բաղդադի հյուսիսային Սադր թաղամասում: Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն, մոտոցիկլի վրա տեղադրված պայթուցիկ սարքերը գործարկվել են աշխատանք փնտրող մի խումբ բանվորների մոտակայքում, որից հետո կարճ ժամանակ անց գործարկվել է ճանապարհի եզրի տեղադրված մի ռումբ:
Հետևելով Սադր թաղամասում իրականացված պայթյունների, պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի շիական մեկ այլ՝ Կազիմիա թաղամասում:
Բաղդադում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն իրականացվել են 69 զոհի պատճառը դարձած մի շարք պայթյունների իրականացումից ընդամենը երկու շաբաթ անց: Այս պայթյուններն իրականացվել են՝ անմիջապես հետևելով ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերմանը՝ երկրում քաղաքական լարված իրավիճակի պայմաններում:
Հարձակումներն իրականացվել էին այն ժամանակ, երբ շիաների կողմից գլխավորած Իրաքի կառավարությունը փորձել է ձերբակալել երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին՝ կառավարության այլ անդամների սպանություններն իրականացնելու դավադրություն ծրագրելու մեղադրանքներով:
Հաշեմին սակայն հայտնել էր, որ իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն Իրաքի վարչապետի կողմից հրահրվող քաղաքական բնույթ, որը, ըստ Հաշեմիի, ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների կողմից այս ամսվա ընթացքում երկրից դուրս գալուց հետո փորձում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը:
Փոխնախագահ Հաշեմին հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահսկում է անվտանգության և հետախուզական կառույցները և թույլ չի տալիս պաշտոնատար այլ անձանց ներգրավվել այս մարմինների գործունեության մեջ:
Հաշեմիի համաձայն, Միացյալ Նահանգներին Իրաքում չի հաջողվել ստեղծել ժողովրդավարական գործուն պետություն, ինչի պատճառով երկիրը խոցելի է մնացել Իրանի կողմից գործադրվող ազդեցությունների:
Իրաքի ներքին գործերի վկայությամբ, Հաշեմիի թիկնապահները խոստովանել էին վերջինիս հովանավորությամբ երկրի կառավարության անդամներին և անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված պայթուցիկ սարքերի տեղադրումն իրականացնելու մեջ: