Մատչելի հղումներ

Ադրբեջանում անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ


Բաքվում և Նախիջևանում անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը

«Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն անցյալ շաբաթվա վերջին մեկնարկել են զորավարժություններ, որոնք կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում և կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը»:

Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից տարածված հաղորդագրությունը, որի համաձայն «զորավարժությունները նպատակ են հետապնդում ամրապնդելու երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև տեղեկատվության և փորձի փոխանակումը»:

«Երկու պետությունների ցամաքային ուժերը ներառված կլինեն զորավարժություններում, որոնց ընթացքում հետևակային դիվիզիան ներառված կլինի Բաքվում, իսկ մոտոհրաձգային դիվիզիան՝ Նախիջևանում անցկացվող ռազմական վարժանքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG