«Աքրամ Այլիսիլիի «Քարե երազներ» վեպի թարգմանությունը հայերեն նոր թափ կհաղորդի Ադրբեջանի նկատմամբ իրականացվող գաղափարախոսական դիվերսիային»:
Նման հայտարարությամբ, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին, որն ասել է, թե «թշնամին երբեք չի հանդարտվում և օգտագործում է բոլոր միջոցները՝ Ադրբեջանի նկատմամբ գաղափարախոսական դիվերսիա և «սև փիառ» իրականացնելու համար»:
«Յենի Ազերբայջան»-ի պաշտոնյան Աքրամ Ալիսլիի վեպը «Ադրբեջանի դեմ ուղղված «սև փիառի» միջոց է անվանել:
«Հայերեն, ապա այլ լեզուներ վեպը թարգմանելիս հայերը կպատմեն ամբողջ աշխարհին, որ վեպը գրված է ադրբեջանցի գրողի կողմից, չնայած Ադրբեջանի հասարակությունը նրան որպես գրող չի ճանաչում», - ասել է Ղուրբանլին:
Հայաստանում նախօրեին լույս է տեսել Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող՝ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի հայերեն թարգմանությունը: Վեպը բուռն արձագանք է առաջացրել Ադրբեջանում, և գրողը մեղադրվել է պատմական փաստերի շարադրման ժամանակ կողմնակալության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվար ամսվա սկզբին հրամանագիր էր ստորագրել «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից զրկելու մասին: 75-ամյա գրողը զրկվել է նաև պետական թոշակից:
Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության ղեկավարը նույն ամսվա ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի 10 հազար մանաթ (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար կվճարվի այն մեկին, որ կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը:
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը դիմել է գրող Աքրամ Այլիսլիի դեմ ուղղված ահաբեկման արշավն անհապաղ դադարեցնելու կոչով:
«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են պաշտպանելու Աքրամ Այլիսիին: Փոխարենը նրանք գլխավորել են գրողի ուղղությամբ «ցեխ շպրտելու» և թշնամական հռետորաբանության արշավը՝ վտանգի տակ դնելով վերջինին», - ասված է կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ: