Մատչելի հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Պենտագոնի պաշտոնյային


Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Պենտագոնի պաշտոնյային
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Պենտագոնի պաշտոնյային

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Սելեստե Վալանդերին և քննարկել երկկողմ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ հանդիպման ընթացքում Աբիևը շեշտել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը:

Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Պենտագոնի պաշտոնյային ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և, Աբիևի խոսքերով, ՝՝Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Հայաստանի կողմից ստեղծված խնդիրները՛՛:

Իր կողմից, Վալանդերն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է զարգացնել պաշտպանական ոլորտում համագործակցությունն Ադրբեջանի հետ:

Նույն հանդիպման ընթացքում, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմական հարցերով դեսպանության նոր կցորդ Դենիել Գրիլոյին:

XS
SM
MD
LG