Մատչելի հղումներ

Ադրբեջանում անկախ թերթի խմբագիրը դատապարտվել է ինը տարվա բանտարկության


«Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի դատավարությունը
«Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի դատավարությունը

Աջակիցների և իրավապաշտպանների համաձայն, «Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի դատավարությունը քաղաքական դրդապատճառներ է ունեցել

Ադրբեջանում անկախ թերթի խմբագիրը կաշառակերության մեղադրանքների հիման վրա դատապարտվել է ինը տարվա բանտարկության:

Աջակիցների և իրավապաշտպանների համաձայն, «Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիի դատավարությունը, որի արդյունքներով վերջինս մեղավոր է ճանաչվել կաշառակերության, շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և հարկերից խուսափելու մեջ, քաղաքական դրդապատճառներ է ունեցել:

Զեյնալին դատավարության ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նրա նկատմամբ հետապնդումն իրականացվել է իր լրագրողական գործունեության պատճառով:

«Խուրալ» անկախ թերթի խմբագրի դեմ դատական գործ է հարուցվել Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամ պատգամավորի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Վերջինս այժմ գտնվում է կալանքի տակ՝ համալսարաններից մեկի ռեկտորից մեկ միլիոն դոլար շորթելու փորձ կատարելու մեղադրանքով:

Ադրբեջանի լրագրողները, ակտիվիստներն ու քաղաքական գործիչները դիմում են ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Զեյնալիին ազատ արձակելու պահանջով՝ պնդելով, որ նա մեղավոր է ճանաչվել իր թերթի կողմից հրապարակված քննադատական հոդվածների պատճառով:
XS
SM
MD
LG