Ադրբեջանի կառավարությունը հանդես է եկել Մեքսիկայում մոտ 3,8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի սառեցման մասին որոշում կայացնելու հայտարարությամբ:
Պաշտոնական Բաքուն այս որոշումն հիմնավորել է Մեքսիկայի հասարակության ճնշման տակ Մեխիկոյի կենտրոնից Հեյդար Ալիևի հուշարձանի հեռացման հանգամանքով:
Մեխիկոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխթարովը ափսոսանք է հայտնել Մեքսիկայի իշխանությունների կողմից ընդունված որոշմամբ:
«Ադրբեջանի կառավարությունը նախատեսում էր նավթի զտման գործարանի և այլ նախագծերի իրականացման նպատակով 3,8 միլիարդ դոլարի ներդրում կատարեր Մեքսիկայում, սակայն այս ամբողջ ֆինանսավորումը սառեցված է», - ասել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը:
Ադրբեջանը 5 միլիոն դոլար չափով նվիրատվություն էր կատարել՝ բարեկարգելու համար Մեքսիկայի մայրաքաղաքի այն այգին, որտեղ տեղադրվել էր Հեյդար Ալիևի արձանը, ինչպես նաև հասարակական այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ադրբեջանի հանգուցյալ նախագահի արձանի տեղադրման դեմ բողոքի ալիք էր բարձրացել Մեքսիկայի հասարակությունը, որը վիրավորական էր որակել Ադրբեջանի հանգուցյալ նախագահի նման բռնապետին արձան տեղադրելու հանգամանքը: Մեխիկո քաղաքի իշխանությունները զբոսայգուց հեռացրել և պահեստավորել էին կոմունիստական նախկին առաջնորդի արձանը: