Մատչելի հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարն իր տեսակետն է հայտնել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։

Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովն ասել է. «Միջազգային իրավունքի տեսակետից մեծ սխալ կլինի, եթե Հայաստանը սկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը»։

Արդբեջանի արտգործնախարարն ասել է, որ «եթե Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակի, որ ընդունում է նաև իր կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման փաստը»։

«Ադրբեջանի անկախությունը ճանաչվել է ՄԱԿ-ի և նրան անդամակցող բոլոր երկրների կողմից նախկին Ադրբեջախնի ԽՍՀ սահմաններում, որի մասն էր կազմում Լեռնային Ղարաբաղը»,- հայտարարել է Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

XS
SM
MD
LG