Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ողջունում է ալ-Ավլաքիի սպանությունը


ԱՄՆ-ի նախագահը ողջունում է ալ-Ավլաքիի սպանությունը
ԱՄՆ-ի նախագահը ողջունում է ալ-Ավլաքիի սպանությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գովեստի խոսքեր է ասել արմատական կրոնական գործիչ Անվար ալ-Ավլաքիի սպանության համար՝ այն համարելով Արաբական թերակղզում ալ-Քաիդայի դեմ պայքարում կարեւոր անկյունաքար։

Ավլաքիին ուրբաթ օրը, նրա մի քանի զինյալների հետ միասին սպանել էին Եմենում։ Կարծիքներ կան, որ նրանց դեմ գրոհն իրականացվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող, անօդաչու թռչող օդանավի միջոցով։

Օբաման ասել է, թե Ամերիկայում ծնված Ավլաքին է կրում անմեղ ամերիկացիներ սպանելու ծրագրի ու դրա իրագործման պատասխանատվությունը։ Նրա խոսքերով, Ավլաքիի մահը մի մեծ հարված է ալ-Քաիդային։ Օբաման, միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Եմենին՝ այս գործողության ընթացքում ցուցաբերած համագործակցության համար։

ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ գործողությունն իրականցվել է ԿՀՎ-ի եւ ԱՄՆ-ի Հատուկ գործողությունների հրամանատարության եւ հակաահաբեկչական հատուկ այն միավորման ջանքերով, որն իրականացրել էր Օսամա բին Լադենի սպանությունը։

Ավլաքին որոնման մեջ էր գտնվում ե՛ւ ԱՄՆ-ում ե՛ւ Եմենում։ Անցած տարիների ընթացքում նա ստանձնել էր ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու ու իրականացնելու պարտավորություն։







XS
SM
MD
LG