Մատչելի հղումներ

Փաստաբան. «Ալլախվեդովների ընտանիքը հսկա ճնշման տակ է»


Յուրի Ալլախվերդովի փաստաբանն ասել է նաև, որ Միշան սերտորեն համագործակցում է ՀԴԲ-ի հետ՝ գործակալությանը տրամադրելով պահանջվող բոլոր տեղեկությունները

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողն այցելել է Ռոդ Այլենդ նահանգի Ուորվիք քաղաք, որտեղ բնակվում է 39-ամյա Միխայիլ Ալլախվերդովը: Լրագրողի համաձայն, այն շենքի մոտ, որտեղ բնակվում է Ալլախվերդովների ընտանիքը, հավաքվել են բազմաթիվ այլ լրատվամիջոցների թղթակիցներ:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողը հայտնել է, որ Միխայիլ Ալլախվերդովի տան մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչների գտնվելու ընթացքում Ալլախվերդովների բնակարան առանց ներկայանալու մուտք էին գործել երկու անձինք, որոնք մի քանի ժամ մնացել էին այնտեղ:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողը մի քանի անգամ թակել էր Ալլախվերդովների դուռը՝ խնդրելով ընտանիքի անդամներին հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ և առաջարկելով օգնություն ցուցաբերել նրանց խոսքը թարգմանելու գործում:

Որոշ ժամանակ անց լրագրողների հետ հանդիպման դուրս էր մի մարդ, որը ներկայացել էր որպես Միշայի հայր Յուրի Ալլախվերդովի անձնական փաստաբան Ռիչարդ Նիկոլսոն:

Փաստաբան Նիկոլսոնի հայտարարության համաձայն, Ալլախվերդովների ընտանիքը որևէ բան չունի հաղորդելու մամուլի ներկայացուցիչներին՝ հավելելով, որ ընտանիքը ներկայում շատ մեծ ճնշման տակ է, որն ազդում է մասնավորապես Միշայի մոր առողջական վիճակի վրա, քանի որ նա տառապում է սրտի հիվանդությունից:

«Ալլախվերդովների ընտանիքը որևէ բան չի կարող ասել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք նրանց հարաբերություններ ունեին Ցառնաևների ընտանիքի հետ: Մայքլի (այսպես են ԱՄՆ-ում անվանում Միշային) հայրը դեմ է, որ իր որդին որևէ հայտարարություններով հանդես գա»:

Յուրի Ալլախվերդովի փաստաբանն ասել է նաև, որ Միշան սերտորեն համագործակցում է ՀԴԲ-ի հետ՝ գործակալությանը տրամադրելով պահանջվող բոլոր տեղեկությունները:
XS
SM
MD
LG