ԱՄՆ-ի տիեզերքի հետազոտությունների գործակալությունը` “ՆԱՍԱ”-ն հայտարարել է, որ մի աստերոիդ է անցել երկիր մոլորակին շատ մոտ տարածքից:
“ՆԱՍԱ”-ի` Երկիր մոլորակի շրջակայքի հետազոտությունների ծրագրի մասնագետների համաձայն, 10 մետր տրամագծով բեկորը գտնվել է Երկրից 12,000 կիլոմետր հեռավորության վրա: Սա գիտնականներին հայտնի 5-րդ դեպքն է, երբ աստերոիդն այսքան մոտենում է Երկրին:
“ՆԱՍԱ”-ի հետազոտողների խոսքերով, միևնույն չափսերի բեկորներ են նկատվում ամեն 6 տարին մեկ անգամ: ԱՄՆ-ի արևմտյան Նյու Մեքսիկո նահանգում տեղադրված մի աստղադիտակ աստերոիդը նկատել էր ընդամենը 1 շաբաթ առաջ:
Այս տարվա փետրվար ամսին համանման մի աստերոիդ էր դիտարկվել Երկիր մոլորակից ընդամենը 5,500 կիլոմետր հեռավորության վրա: