Մատչելի հղումներ

Հայերն ԱՄՆ-ից պահանջում են տեղեկություններ 1915 թվականին բռնագրավված գումարների մասին


Հայերն ԱՄՆ-ից պահանջում են տեղեկություններ 1915 թվականին բռնագրավված գումարների մասին

Հայկական մի խմբավորում բողոք է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի` պահանջելով, որ այն տրամադրի Օսմանյան կառավարության կողմից 1915 թվականին հայերից բռնագրավված ոսկու և այլ հարստությունների մասին տեղեկատվություն:

Ինչպես ամերիկյան «Բլումբերգ» պարբերականն է գրում, «Հայերի հիշատակի կենտրոն» շահույթ չհետապնդող կազմակերպությունը պնդում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայերից զավթել են ավելի քան 8 միլիոն դոլարի համարժեք ոսկի: Այս մասին ասված է Նյու Յորքի մարզային դատարան ներկայացված բողոք դիմումի մեջ:

Ինչպես հայկական այս կազմակերպության դատապաշտպան Ջուլիա Գրինբերգն է ասել, ոսկու բռնագրավումն իրականացվել է բոլոր հայերին ոչնչացնելու մասին թուրքական ծրագրի շրջանակներում:

Նույն թերթը, մեջբերելով հայկական կազմակերպության տրամադրած տվյալները, գրում է, որ Թուրքիայի կառավարությունն այս գումարները պահ է տվել Գերմանիայի «Ռայխսբանկում», որոնք Առաջին աշխարհամարտից հետո, Վերսալի պայմանագրի համաձայն փոխանցվել են ամերիկյան և դաշնակից երկրների բանկեր:

XS
SM
MD
LG