Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլան Ասանժը, հանդես գալով դեսպանատան շենքի մոտակայքում հավաքված մի քանի տասնյակ աջակիցների առջև, խոստացել է, որ 2013 թվականին կայքում կհրապարակվեն միլիոնավոր փաստաթղթեր:
Ջուլիան Ասանժը խոստացել է, որ հրապարակվելիք ֆայլերը «ազդեցություն կգործեն աշխարհի յուրաքանչյուր պետության վրա»:
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր խոսքում «Վիքիլիքս»-ի հիմնադիրն ասել է, թե ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը «Վիքիլիքս»-ի գոյությունը «շարունակվող հանցագործություն» է համարում:
«Քանի դեռ վիճակն այսպիսին է, և քանի դեռ իմ երկրի կառավարությունը չի պաշտպանում լրագրության ազատությունն ու «Վիքիլիքս»-ի հրապարակումը, ես պետք է մնամ այստեղ: Դուռը սակայն բաց է, և այն միշտ է բաց եղել բոլորի համար, ով ցանկանում է, օգտագործելով ստանդարտ ընթացակարգերը, խոսել ինձ հետ կամ ապահովել իմ ապահով տեղաշարժը», - ասել է Ասանժը՝ հավելելով, որ 2012 թվականը շատ հաջող էր իր կազմակերպության համար:
Իր խոսքում Ասանժը գովասանքի խոսքեր է ուղղել նաև ամբողջ աշխարհում ձերբակալությունները լուսաբանող լրագրողներին:
«Ամեն ինչը սկսվում է ճշմարտությունը բացահայտելուց: Մեր քաղաքակրթությունը հզոր է այնքանով, որքանով ճշմարիտ են իր գաղափարները»- ասել է «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլան Ասանժը: