Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարձակման դեպքում պատասխան գործողությունների դիմելու հնարավորության մասին:
Ասադի համաձայն, հարձակում իրականացնելու դեպքում «ամերիկացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած տեսակի գործողությունների»:
Սիրիայի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել Դամասկոսում ամերիկյան «Սի-Բի-Էս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ընթացքում հերքել է նաև օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մեջ իրեն ներկայացվող մեղադրանքները: Ասադի հետ հարցազրույցի տեսագրությունն առաջին անգամ եթեր է հեռարձակվել երկուշաբթի օրը:
Այս ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին, հանդես գալով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է, որ իրավիճակը Սիրիայում «ծանր է և գնալով վատթարանում է»:
Արտգործնախարար Քերիի համաձայն, Միացյալ Նահանգները վկայություններ ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացվել է այս երկրի վարչակարգի հրահանգով:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր հերթին ասել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «մարդասպանին վայել անտարբերություն» է ցուցաբերել իր ժողովրդի բարեկեցության նկատմամբ, և որ Սիրիայի հարցում Վաշինգտոնը վայելում է Մեծ Բրիտանիայի ամբողջական աջակցությունը: