Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զգուշացրել է հարևան Թուրքիային, որ այն «թանկ կվճարի» Սիրիայում «ահաբեկիչներին» սատարելու համար:
«Աահբեկիչ» բառը Սիրիայի նախագահն օգտագործում է՝ խոսելով Սիրիայի կառավարության դեմ պայքար մղող ապստամբների մասին:
Թուրքիայի «Հալք Թի-Վի» հեռուստաընկերությամբ ուրբաթ օրը հեռարձակված հարցազրույցում Սիրիայի նախագահը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանին ավելի քան 80 պետությունից ծայրահեղականներին Սիրիայի հետ Թուրքիայի սահմանն հատելը թույլատրելու մեջ, ինչի արդյունքում, ըստ Ասադի, զոհվել են տասնյակ հազարավոր սիրիացիներ:
Ասադն իր հայտարարությամբ հադես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է անհրաժեշտության դեպքում Սիրիա զինծառայողներ ուղարկելու թույլտվությունը: Նման թույլտվություն Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել անցյալ տարի, երբ Սիրիայի տարածքից այս երկրի տարածք ընկած հրետանային արկի պայթյունի հետևանքով զոհվել է Թուրքիայի հինգ քաղաքացի: