Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, թե որևէ խնդիր չի տեսնում Սիրիայում քիմիական զենքի միջազգային փորձագետների կողմից այս զինատեսակի զինանոցներ տեսչական այց իրականացնելու հետ:
Չինաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Ասադն ասել է սակայն, թե դժվարություն է ներկայացնում միայն այն խնդիրը, թե ինչպես ապահովել տեսուչների անվտանգ այցն այդ տարածքներ՝ զգուշացնելով, որ «ահաբեկիչները» կարող են վտանգ ներկայացնել այնտեղ:
Սիրիայի նախագահի համաձայն, ընդդիմության մարտիկները կարող են խոչնդոտել փորձագետների տեղաշարժը՝ կառավարությունը քիմիական զենքի պահեստներ փորձագետների մուտքը թույլ չտալու մեղադրանքներ ներկայացնելու նպատակով:
Նախագահ Ասադը խոստովանել է, որ Սիրիան ունի քիմիական զենքի «մեծածավալ» զինանոց, որը ստեղծվել է մի քանի տասնամյակ տևած աշխատանքի արդյունքում, սակայն միաժամանակ նշել, որ քիմիական զենքը գտնվում է անվտանգության մեջ՝ կառավարության խիստ վերահսկողության թակ:
«Ցանկացած բանակ պահեստավորում է քիմիական զենքը հատուկ պայմաններում՝ կանխարգելելու համար ահաբեկիչների կամ կործանիչ այլ ուժերի մուտքը դեպի դրանք, մասնավորապես այն կործանիչ ուժերի մուտքը, որոնք ներթափանցում են այլ երկրներից: Այսպիսով, անհանգստանալու կարիքը չկա: Քիմիական զենքը Սիրիայում անվտանգության մեջ է, դրա անվտանգությունն ու դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովում է Սիրիայի բանակը», - ասել է Ասադը:
Ռուսաստանն ավելի վաղ մեղադրել է Միացյալ Նահանգների իր նկատմամբ «շանտաժ» իրականացնելու մեջ: Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ը փորձում է օգտագործել Սիրիայի քիմիական զենքի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ ստիպելու համար Ռուսաստանին աջակցել ուժի կիրառման սպառնալիք պարունակող ՄԱԿ-ի բանաձևի ընդունման:
«Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված հաղորդագրության մեջ Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի բանաձևի նախագծում նախատեսվում է ներառել «հարկադիր կատարման հնարավորինս խիստ մեխանիզմ»՝ ապահովելու համար Սիրիայի կողմից քիմիական զենքի պաշարների հանձնումը: