Մատչելի հղումներ

Ամերիկահայ հանցավոր խմբավորման անդամները մեղադրվել են բանկային մեքենայությունների և անձնական տվյալների գողության մեջ


ԱՄՆ-ի դաշնային դատախազները հայտնել են Կալիֆրոնիայի պատմության մեջ բանկային մեքենայությունների և անձնական տվյալների գողության ամենախոշոր հանցագործություններից մեկն իրականացրած ամերիկահայ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրանք ներկայացնելու մասին:

Չորս մեղադրյալներից բոլորն անդամակցել են «Հայկական ուժ» հանցախմբին: Նրանց կողմից իրականացված հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆրոնիա, Նևադա, Արիզոնա և Տեխաս նահանգներում:

«Ֆոքս Նյուզ» գործակալության վկայությամբ, ԱՄՆ-ի դատախազությունը հինգշաբթի օրը հայտնել է այն մասին, որ հանցագործներին մեղադրանք է ներկայացվել բանկային մեքենայություններ իրականացնելու, բանկային մեքենայությունների փորձ կատարելու և անձնական տվյալների բազմաթիվ գողություններ իրականացնելու մեջ:

Իրենց ներկայացված մեղադրանքների համար հանցագործներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել մինչև 30 տարի ազատազրկման:

Մեքենայությունների այս բավականին բարդ հանցավոր դավադրության իրականացման մեջ ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 19 մարդ, որոնց թվում եղել են ինչպես բանտում պատիժ կրող անձինք, այնպես էլ քրեական համաձայնության եկած բանկի աշխատողներ:

XS
SM
MD
LG