Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում զարկ տալ մաքուր էներգիայի արտադրությանը


ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում զարկ տալ մաքուր էներգիայի արտադրությանը
ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում զարկ տալ մաքուր էներգիայի արտադրությանը

ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, չկա բենզինի աճող գները կանգնեցնելու համար ՝՝արծաթե բանալի՛՛։

Իր ամենշաբաթյա ռադիոուղերձի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց, թե այս խնդրի լուծման միակ բանալին էներգիայի նոր աղբյուրներն են, ինչպես օրինակ՝ քամու ուժը, արեգակնային էներգիան եւ կենսավառելանյութերը։

Օբամայի խոսքերով, նավթի համար նոր հորատումները ճիշտ ծրագիր չեն, այլ միայն՝ ընտրություններում հաղթանակ տանելու համար քաղաքական գործիչների լոզունգներ։

Օբաման հանդիմանեց Կոնգրեսին՝ շահութաբեր նավթային ընկերություններին 4 միլիարդ դոլարի հարկային կրճատումները շարունակելու հնարավորություն տալու համար։ Նա խորհուրդ տվեց Կոնգրեսին դրա փոխարեն վերանայել մաքուր էներգիա արտադրող ընկերություններին հարկային շնորհներ տալու հարցը, ինչը նրա խոսքերով, կստեղծի նոր աշխատատեղեր եւ կկրճատի կախվածությունն օտար երկրներից։

Իր պատասխան ուղերձում հանրապետականների կողմից հանդես եկած սենատոր Քեյ Բեյլի Հաչինսոնն ասաց, թե նախագահի այս քաղաքականությունը դանդաղեցնում է գազի ու նավթարդյունաբերության գործում հորատման աշխատանքները։ Նրա հայտարարության համաձայն, հորատման աշխատանքների կրճատումը դառնում է նաեւ աշխատատեղերի կրճատման պատճառ։

XS
SM
MD
LG