Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը բացառում է երկրում ճգնաժամի վտանգը


Թուրքիայի նախագահը բացառում է երկրում ճգնաժամի վտանգը
Թուրքիայի նախագահը բացառում է երկրում ճգնաժամի վտանգը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարում է, թե ուրբաթ օրը երկրի զինված ուժերի հրամանատարական ամբողջ անձնակազմի հրաժարականը ճգնաժամ չի կարող առաջ բերել։

Նրա խոսքերով, հրաժարականն ՝՝արտակարգ՛՛ իրավիճակ է, սակայն՝ ոչ իշխանության վակուում առաջ բերելու պայման։

Երկրի բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ Նեջդեթ Օզելը։

Թուրքիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Իսիք Քոսաները, ինչպես նաեւ ցամաքային, ծովային եւ օդային ուժերի հրամանատարները հրաժարականներ են ներկայացրել աշխարհիկ զինված ուժերի եւ մահմեդական արմատներ ունեցող կառավարության միջեւ հարաբերությունների շարունակ սրման պատճառով։

Հրաժարականները տեղի են ունեցել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Գյուլի հետ Քոսաների հանդիպումից հետո, որոնք քննարկել են եկող շաբաթ ռազմական գերագույն խորհրդում բանակային հրամանատարների պաշտոնների բարձրացման հարցը։ Էրդողանն ակնարկել է, թե ինքը դեմ է լինելու այն սպաների պաշտոնները բարձրացնելուն, ում ինքը կասկածում է իր կառավարությունը տապալելու փորձերին մասնակցելու մեջ։

Թուրքիայում ավելի քան 3ՕՕ մարդ է ձերբակալվել նման կասկածներով։ Նրանցից 2ՕՕ-ի նկատմամբ, ովքեր բանակի ներկա կամ պաշտոնաթող սպաներ են, այդ թվում 3Օ գեներալների նկատմամբ արդեն իսկ ներակայացվել են մեղադրանքներ։

Իր հրաժարականի դիմումում Քոսաները գրել է, թե հրաժարական ներկայացնելու պատճառը անարդար կերպով ձերբակալված սպաներին պաշտպանելու անկարողությունն է։




XS
SM
MD
LG