Մատչելի հղումներ

Նոր դեղամիջոց՝ իմունաքաղցի հարուցիչից պաշտպանվելու համար


Նոր դեղամիջոց՝ իմունաքաղցի հարուցիչից պաշտպանվելու համար

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության կողմից իրականացված ուսումնասիրություններից մեկի համաձայն, ՝՝Թրուվադա՛՛ անվանումը կրող դեղի ամենօրյա ընդունումը մոտ 44 տոկոսով կրճատում է իմունաքաղցի հարուցիչով վարակվելու հավանականությունը։ Իսկ պարբերաբար ու պարտաճանաչ կերպով նույն չափաբաժինն ընդունելու դեպքում համասեռական տղամարդկանց մոտ այն հիվանդությունից պաշտպանվելու հավանականությունը հասցնում է 73 տոկոսի։

Սա մի հայտնագործություն է, որը իմունաքաղց հիվանդության դեմ պայքարում կարող է դառնալ շրջադարձային կետ, այնպես ինչպես ասում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ գովեստի խոսքեր արտասանելով հայտնագործության հեղինակների հասցեին։

XS
SM
MD
LG