Մատչելի հղումներ

Ղրղըզստանում 4ՕՕ հազար մարդ մի քանի օրում դարձել է փախստական


Մինչեւ շաբաթավերջ փախստականների հասցեով տեղ կհասցվի 24Օ տոննա մարդասիրական օգնություն

Ինչպես ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող բաժնի խոսնակն է ասել, իրենց տներից հեռացած ուզբեկ փախսականներից 1ՕՕ հազարն ապաստան է գտել հարեւան Ուզբեկստանում։


Ղրղըզստանի հարավում գտնվող Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում ուզբեկների եւ ղրղըզների միջեւ հունիսի 1Օ-ին սկսված բախումների արդյունքում պաշտոնապես գրանցված զոհերի թիվը հասել է 19Օ-ի։ Սակայն Կարմիր խաչ միջազգային կազմակերպության տվյալներով, զոհերի թիվը շատ ավելի մեծ է։

Երկրի ժամանակավոր փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովն ասել է, թե Օշում իրադրությունն այսօր կայունանում է ու կոչ է արել Ղրղըզստանի քաղաքացիներին մասնակցել հունիսի 27-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին։

Այլ հաղորդագրությունների համաձայն, սկսել են տեղ հասնել մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր։ Դրանցից առաջին երկուսը, բեռնված առաջին անհրաժեշտության բեռներով, վայրէջք են կատարել Ուզբեկստանում։ Մինչեւ շաբաթավերջ տեղ կհասցվի 24Օ տոննա բեռ՝ վրաններ, վերմակներ, քնապարկեր։

Իշխանությունից ապրիլի 7-ին վտարված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւը, որն այժմ գտնվում է Բելառուսում, հերքել է այն հայտարարությունները, թե իր աջակիցներն են հրահրել ազգամիջյան բռնություններ։

Բռնություններ հրահրելու մեղադրանքով, Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խնդրել է հանձնել նախկին նախագահի որդուն, որին Լոնդոնում ձերբակալել էին մի քանի օր առաջ։


XS
SM
MD
LG