Մատչելի հղումներ

Հրաժարական է ներկայացրել հայանպաստ կորգրեսական Ջոն Էնսայնը


Հրաժարական է ներկայացրել հայանպաստ կորգրեսական Ջոն Էնսայնը
Հրաժարական է ներկայացրել հայանպաստ կորգրեսական Ջոն Էնսայնը

ԱՄՆ-ի սենատոր Ջոն Էնսայնը ներկայացրել է հրաժարական՝ իր դեմ էթիկայի հարցերով սկսված հետաքննության պատճառով։ Նա մեղադրվում է իր նախընտրական արշավի նախկին անդամներից մեկի հետ արտամուսնական կապեր ունենալու մեջ։

Հարցն այս պահին ուսումնասիրվում է Սենատի էթիկայի հարցերով հանձանաժողովում։ Սինթիա Հեմփթընը, ում հետ սենատորն ունեցել է սիրային կապեր, վերջինիս գրասենյակի նախկին գործավարի կինն է։

Սենատոր Էնսայնն իր դեմ ներկայացված այս մեղադրանքները հրապարակայնորեն ընդունել էր սենատորի աթոռը զբաղեցնելուց մեկ տարի անց։

Ինտերնետային իր էջում Էնսայնը գրում է, թե ինքը հաստատ համոզված է, որ չի խախտել որեւէ օրենք, սակայն հրաժարվում է սենատորի իր աթոռից՝ իրեն ու իր ընտանիքին ազատելու համար հետագա հետաքննություններից ու հրապարակային լսումներից։

Սենատոր Ջոն Էնսայնը, որը օրենսդրի իր տեղը պաշտոնապես կազատի մայիսի երեքից, եղել է հայկական հարցերի պաշտպան։ Նա էր սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ Սենատին ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը։

XS
SM
MD
LG