Մատչելի հղումներ

Բուլղարիան այսօր ընտրում է երկրի նոր նախագահ


Բուլղարիայի քաղաքացիներն այսօր մասնակցում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ առաջին փուլի ժամանակ թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել 5Օ տոկոսից ավելի ձայներ։

Երկրորդ փուլում իրար դեմ մրցում են Բուլղարիայի եւրոպական զարգացման համար քաղաքացիներ անվանումը կրող կուսակցությունից Ռոզեն Պլեւնելիեւը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 4Օ տոկոսը, եւ սոցիալիստական կուսակցությունից Իվայլո Կալֆինը, որին բաժին էր հասել ձայների 29 տոկոսը։

Սակայն քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են Եվրոպական խորհրդարանի անդամ Կալֆինի հաղթանակը։ Ներկա նախագահ Գեորգի Պարվանովը հրաժեշտ է տալու պաշտոնին, քանի որ նա արդեն երկու անգամ ընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնին։

Բուլղարիայի նախագահն իրականում արարողակարգային պաշտոն է։ Նախագահի լիազորությունները որոշ առումներով տարածվում են զինված ուժերի, ինչպես նաեւ խորհրդարանի ընդունած որոշ որոշումների վրա։

XS
SM
MD
LG