Մատչելի հղումներ

Արտակարգ միջոցառումներ Եգիպտոսում՝ Իսրաեյելի դեսպանատան դեմ կատարված գրոհից հետո


Արտակարգ միջոցառումներ Եգիպտոսում՝ Իսրաեյելի դեսպանատան դեմ կատարված գրոհից հետո
Արտակարգ միջոցառումներ Եգիպտոսում՝ Իսրաեյելի դեսպանատան դեմ կատարված գրոհից հետո

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում Իսրայելի դեսպանատան վրա ամբոխի կողմից իրականացված գրոհից հետո այս երկրում սկսվել են արտակարգ միջոցառումներ

Ուրբաթ օրը երեկոյան իրականացված հարձակման ժամանակ ձերբակալված անձինք տեղափոխվել են ազգային անվտանգության դատարան։

Դեսպանատան գրոհին մասնակցել են հիմնականում երիտասարդներ, որոնք փլուզել են շենքը շրջապատող պարիսպը։ Անվտանգության ուժերին չի հաջողվել լիովին կասեցնել հարձակումը, քանի որ ամբոխի մարդկանց թիվը շարունակ աճել է։ Գրոհի մասնակիցներին հաջողվել է հասնել շենքի 17 եւ 18-րդ հարկերը, որտեղ գտնվում են դեսպանատան աշխատակիցների բնակարանները։


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Եգիպտոսին ամեն ինչ անել Իսրայելի դեսպանատունը պաշտպանելու համար։ Իսրայելի դիվանագետներին շենքից ազատելու եւ Իսրայել տեղափոխելու համար գործողություն են իրականացրել Եգիպտոսի բանակային հատուկ ուժերը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Եգիպտոսում իր երկրի դեսպանատան վրա իրականացված գրոհը միջազգային նորմերի խախտում է, որը մեծապես վնասում է Եգիպտոսի հետ Իսրայելի խաղաղ հարաբերությունները։ Նա միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի հատուկ ուժերին՝ շենքում պատսպարված 6 իսրայելցիներին ազատելու համար։

XS
SM
MD
LG