Մատչելի հղումներ

Պուտինի այցը Փարիզ


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Փարիզ սկսվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպումով։ Այս հանդիպմանը կհետեւի երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումը։

Ռուսաստանի ՛՛Ինտերֆաքս՝՝ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո Պուտինը ասել է, թեՖրանսիան եւ Ռուսաստանը միմյանց հետ շատ լավ են համագործակցում։

Պուտինը ներկա է գտնվել Փարիզի Grand Palais ցուցասրահում ռուսական ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի տիեզերքի գործակալության տեխնոլոգիաներ։

Ռուսաստանի նախագահի հանդիպումների նպատակը Ֆրանսիայի հետ տիեզերքի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցությունն է, ինչպես նաեւ Ֆրանսիայից ռազմանավեր գնելու ծրագրերն իրականացնելը։

XS
SM
MD
LG