Մատչելի հղումներ

Իրանի արտգործնախարարությունը դատապարտում է Արեւմուտքին


Պատճառը Իրանի հետ միջուկային հարցերով տարաձայնությունները հարթելու գործում Արեւմուտքի ՝՝ցուցաբերած դժկամությունն է՛՛

Իրանի արտգործնախարարությունը դատապարտում է Արեւմուտքին՝ Իրանի հետ միջուկային հարցերով տարաձայնությունները հարթելու գործում ՝՝ցուցաբերած դժկամության՛՛ համար։

Հարստացված իր ուրանը Թուրքիա արտահանելու եւ դրա փոխարեն Թուրքիայից միջուկային վառելանյութ ստանալու շուրջ Անկարայի հետ ձեռք բերված համաձայնությունից մեկ օր անց, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասում է, որ ՝՝եթե Վիեննայի խումբը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը ստորագրեն այս համաձայնությունը, ապա դրական մթնոլորտ կստեղծվի միջուկային համագործակցության հարցում՛՛։

Իրանը երկուշաբթի օրը համաձայնվեց Թուրքիա ուղարկել ցածր հարստացված 12ՕՕ կգ ուրան, դրա փոխարեն Թուրքիայից ակնկալելով ավելի բարձր մակարդակի հարստացված ուրան, միջուկային բժշկական իր ռեակտորում կիրառելու համար։

Չնայած այսպիսով Իրանը համաձայնվում է, որ ուրանի հարստացման աշխատանքներն իրականացվեն այլ երկրում, Արեւմուտքն ու ԱՄՆ-ը բացասաբար են նայում այս ծրագրին։ ԱՄՆ-ը հայտարարում է նույնիսկ, թե շարունակելու է պահանջել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների չորրորդ փուլ։

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, թե պատժամիջոցների մասին որեւէ նոր խոսակցություն ՝՝կփչացնի մթնոլորտը՛՛ ու կտանի դեպի ՝՝իրար դատապարտող հայտարարությունների մրցապայքարի՛՛, ինչը նրա խոսքերով, կարող է մեծապես փոխել Իրանում հասարակական կարծիքն ընդդեմ Արեւմուտքի։

XS
SM
MD
LG