Մատչելի հղումներ

Մեծ քսանյակի գագաթաժողովում ընդունվեց տնտեսական պակասորդը կրճատելու որոշում


Արդյունաբերապես զարգացած երկրների ղեկավարները հաստատեցին 3 տարվա ընթացքում տնտեսական պակասորդը կիսով չափ կրճատելու մասին որոշումը։

Տորոնտոյում կայացած արդյունաբերապես զարգացած 20 երկրների գագաթաժողովի ավարտին ծրագիրը ներկայացրեց Կանադայի վարչապետը ։

Երկրներից յուրաքանչյուրը պակասորդը կրճատելու քայլեր կձեռնարկի՝ իր երկրների տնտեսական կարողություններից ելնելով։

Բարաք Օբաման հանձն առավ մինչեւ 2013 թվականը կիսով չափ կրճատել ամերիկյան տնտեսական պակասորդը։

Սակայն նա մտավախություն արտահայտեց, որ պետական ծախսումների կտրուկ կրճատումը կարող է դանդաղեցնել երկրի տնտեսական աճը։

XS
SM
MD
LG