Մատչելի հղումներ

Եկող շաբաթ Հիլարի Քլինթընը կայցելի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա եւ Լեհաստան


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը եկող շաբաթ կայցելի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա եւ Լեհաստան։ Վեցօրյա այցի ընթացքում նա կփորձի մեղմել Կովկասյան տարածաշրջանում առկա քաղաքական լարված իրավիճակը։

Պետդեպարտամենտը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հայտնում է, որ արտգործնախարարի պաշտոնում կովկասյան իր առաջին այցի ընթացքում Քլինթընը փորձելու է մեղմել մի շարք, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո երկու այս երկրների միջեւ լարված իրավիճակը։


ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժը, ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Քրոուլիի խոսքերով, չի կարող թուլացնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը։


Քրոուլիի խոսքերով, Քլինթընը մտադիր է Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործընթացում եւ առաջ տանել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելուն ուղղված գործընթացը։

Քլինթընն իր այցելությունների այս շարքը կսկսի Ուկրաինայից, որտեղ հանդիպում կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG