Մատչելի հղումներ

Թուրքիայում վերջին հրաժեշտը տվեցին Իսրայելի ուժերի կողմից սպանված 8 անձանց


Հարյուրավոր մարդիկ էին Թուրքիայում հինգշաբթի օրը մասնակցում Գազայի գոտու բնակչությանը օգնություն տեղափոխող այն 8 թուրքերի հուղարկավորությանը, որոնք սպանվել էին Իսրայելի հատուկ ուժերի կողմից արձակած կրակից։

Հետաքննիչներն ասում են, որ սպանվածներից առնվազն մեկը մահացել է շատ մոտ տարածքից արձակված կրակից։

Նույն օրն ավելի վաղ Թուրքիայում որպես հերոսներ ընդունեցին պաղեստինցիներին օգնելու գործին լծված հարյուրավոր ակտիվիստների, որոնց որոշ ժամանակ կալանավորելուց հետո, Իսրայելն արտաքսել էր Թուրքիա։

Վեց նավերից բաղկացած միջազգային խումբը փորձում էր 1Օ հազար տոննա օգնություն հասցնել Գազայի գոտու պաղեստինցիներին՝ հակառակ այս շրջանն Իսրայելի կողմից արդեն 3 տարի շրջափակման մեջ գտնվելու փաստին։

Իսրայելը հայտարարում է, թե կրակ է բացել միայն այն բանից հետո, երբ իր հատուկ ուժերը հայտնվել են հարձակման ներքո։

Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ-ի բանագնած Ջորջ Միթչելը Բեթղեհեմում հայտարարել է, թե այս միջադեպն ընդգծում է Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ անուղղակի բանակցությունների կարեւորությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին է դիմել Գազայի գոտին ապաշրջափակելու կոչով։

XS
SM
MD
LG