ՄԱԿի արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ 2ՕՕ8 թվականին Սերբիայից Կոսովոյի անկախացումն օրինական է։ Բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ են հավատացած, որ ՄԱԿի դատարանի այս որոշումից հետո շատ այլ ժողովուրդներ շուտով կհրապարակեն իրենց անկախության հռչակագրերը։ Իսկ նրանք, որոնք արդեն փաստացի անկախ են, ավելի անկաշկանդ կերպով կպահանջեն ճանաչում միջազգային կառույցներից։
Բալկանյան այս փոքր երկիրն ունի 11 հազար քառ կմ տարածք։ Նրա անկախությունը մինչ այժմ ճանաչել է աշխարհի 69 երկիր, եւ դատարանի որոշումից հետո, սպասվում է, որ շուտով մի շարք այլ երկրներ կմիանան անկախությունը ճանաչած պետություններին։ Լիիրավ պետության կարգավիճակ ստանալու համար յուրաքանչյուր երկրից պահանջվում է առնվազն 1ՕՕ երկրների կողմից ճանաչում։