Մատչելի հղումներ

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից գողացվել են արժեքավոր գործեր


Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից արժեքավոր գործերի գողության պատճառը վերագրում են անվտանգության թերի համակարգին։

Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից արժեքավոր գործերի գողության պատճառը վերագրում են անվտանգության թերի համակարգին։

Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոն հայտարարել է, թե թանգարանի ազդանշանային համակարգի մի մասը շաբաթներ շարունակ չի գործել եւ դեռեւս վերանորոգված չէ։ Թանգարանը հսկող գիշերային երեք պահակները չեն լսել գողի մուտքը։

Պաշտոնյաներն ասում են, թե գողության հեղինակը մուտք է գործել, դարպասի կողպեքն ու պատուհանը կոտրելով եւ գողացել հինգ հանրահայտ գործ, այդ թվում նաեւ Պաբլո Պիկասոյի եւ Հենրի Մատիսի հեղինակած ստեղծագործություններից։

Գողության ընդհանուր արժեքը հասնում է ավելի քան 100 միլիոն դոլարի։

Պաշտոնյաների համաձայն, անվտանգությունը վերահսկող տեսախցիկը ցույց է տալիս դիմակավոր մի մարդու մուտքը թանգարան հինգշաբթի առավոտյան։ Սակայն քաղաքի մշակույթի փոխնախարար Քրիստոֆ Ժիրարդը ենթադրում է, որ այս գողությունը լավ կազմակերպված հանցագործ խմբի գործ է։

XS
SM
MD
LG