Մատչելի հղումներ

Մեդվեդեւը ռուս-ամերիկյան պայմանագիրը ներկայացրել է խորհրդարանի վավերացմանը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ նոր պայմանագիր է ներկայացրել երկրի խորհրդարանի վավերացմանը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ պայմանագիրը ներկայացրել երկրի խորհրդարանի վավերացմանը։

Պրն. Մեդվեդեւն ու նախագահ Օբաման պայմանագիրը ստորագրել են անցյալ ամիս, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Նախագահ Օբաման հիշյալ պայմանագիրը հաստատման համար Սենատին էր ներկայացրել այս ամսվա սկզբներին։

Պրն. Մեդվեդեւը ռուս օրենսդիրներին հորդորել է վավերացման գործընթացը համընկեցնել ամերիկյան Սենատի քննարկումների հետ։

Ռազմավարական զենքերի կրճատման պայմանագիրը ամերիկյան եւ ռուսական միջուկային զինանոցը նվազեցնում է 30 տոկոսով, յուրաքանչյուր կողմի ռազմավարական միջուկային զենքերի թիվը իջեցնելով 1500-ի։

Պայմանագիրը ուժի մեջ կդրվի Սենատի եւ Ռուսաստանի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո միայն։

XS
SM
MD
LG