Մատչելի հղումներ

«Արմավիա»-ն հայտարարել է սնանկության մասին


Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համաձայն, «Արմավիա»-ն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին պարտք է մնում 1,4 միլիոն դոլարի հավասար գումար, ինչպես նաև ունի պարտքեր Ռուսաստանի հարավում գտնվող այլ օդանավակայաններում

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության վարույթ սկսելու մասին:

Ավիափոխադրողն անցյալ շաբաթվա վերջին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն նախատեսում է հետաձգել թռիչքները:

«Արմավիա» ընկերությունն այժմ ունի 14 օդանավ, որոնք շաբաթական կատարում են ավելի քան 100 թռիչք աշխարհի 20 երկիր:

Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համաձայն, «Արմավիա»-ն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին պարտք է մնում 1,4 միլիոն դոլարի հավասար գումար, ինչպես նաև ունի պարտքեր Ռուսաստանի հարավում գտնվող այլ օդանավակայաններում:

«Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս անցյալ տարի էր հայտարարել ընկերությունը վաճառքի հանելու իր մտադրության մասին, սակայն չէր կարողացել գնորդ գտնել:

Ըստ Բաղդասարովի, ընկերության անհաջողությունները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև Ռուսաստանի արտադրած «Սուխոյ սուպերջեթ» օդանավի օգտագործմամբ:
XS
SM
MD
LG