Մատչելի հղումներ

Լիբանանահայերն ընդհարվել են ոստիկանության հետ


Լիբանանահայերն ընդհարվել են ոստիկանության հետ
Լիբանանահայերն ընդհարվել են ոստիկանության հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ լիբանանահայերը ընդհարվել են ոստիկանության հետ։

Ցուցարարները հինգշաբթի օրն անցկացված բողոքի ցույցի ընթացքում բացականչում էին հակաթուրքական կարգախոսներ, իսկ ցույցի որոշ մասնակիցներ պատռել են Էրդողանի պատկերը կրող պաստառները՝ որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած դիրքի դեմ բողոք։

Բեյրութի Մարտիրոսների հրապարակում անցկացված ցույցերի ընթացքում Թուրքիայի վարչապետն այցելություն էր կատարում Լիբանանի մեկ այլ մասում։ Նա երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով առևտրային և ռազմական հարաբերություններն ամրապնդելու խնդիրներ։

XS
SM
MD
LG