Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նշել է, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների և ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցված են մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ այսուհետ ևս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի երկու պետությունների ժողովուրդների միջև հարաբերությունների պատմության մեջ:
«Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Այդուհանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է լուծել այնպես, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվ այդ կապակցությամբ էլ ես եկել եմ Մոսկվա», - ասել է Հայաստանի նախագահ Սարգսյանը:
Ողջունելով գործընկերոջը Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և այցի համար:
«Սա Ձեր երկրորդ այցն է վերջին ժամանակաշրջանում: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հարաբերություններն այդքան ինտենսիվորեն զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով: Հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, գործարար կառույցների մասով: Ճիշտն ասած, այդ առումով ևս արդյունքը, հուսով եմ, դրական է: Մեզ մոտ տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճն ավելի քան 23 տոկոս է: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, և այդ միտումը պահպանվում է», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: