Մատչելի հղումներ

Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը


Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Հայաստանի արտգործնախարարի ապրիլի 19-ին Մոսկվա կատարված այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարի կողմից Մոսկվա կայացած այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG