Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական բանտում ինքնասպանություն է գործել հայ գերի Մանվել Սարիբեկյանը, որը սեպտեմբերին 11-ին գերի էր վերցվել շփման գծում Ադրբեջանի զինվորականների կողմից:
Այդ տեղեկատվությունը հաղորդել է ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության համաձայն, սեպտեմբերի 11-ին գերի ընկած Սամվել Սարիբեկյանին ադրբեջանական կողմը անվանել էր «հայ դիվերսանտ», որը հարցաքննությունների ժամանակ իբր խոստովանել էր իր քայքայիչ առաքելությունը: Հայկական կողմը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Սարիբեկյանը պարզապես հովիվ է, որը մոլորվել էր մառախուղի մեջ: