Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին:
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին:
Ըստ հաղորդագրության, Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սարգսյանին են ներկայացրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման և այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:
«Վրաստանի արտգործնախարարը Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ: