Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին (արխիվային լուսանկար)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին (արխիվային լուսանկար)

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Սի Ծինփինի պաշտոնավարման ընթացքում Չինաստանը «կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Սի Ծինփինի պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում «կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա»:

«Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից», - ասված է ուղերձում:

«Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների և համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով», - ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
XS
SM
MD
LG