Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետ է կանչել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողների:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության պետի` ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին հղած ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձր է գնահատում հայ ոստիկանների վերապատրաստման նպատակով տարբեր թեմաներով պարբերաբար դասընթացներ կազմակերպելու Ձեր ջանքերը, որոնք նպաստում են նրանց մասնագիտական կատարելագործմանը և գիտելիքների խորացմանը»:
Ոստիկանապետի նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող «մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից և գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»:
«Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը և կվերադառնա Հայաստան: Կարծում եմ` ԱՄՆ-ի կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել ևս, որ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ», - ասված է Հայաստանի ոստիկանապետի կողմից ԱՄՆ-ի դեսպանին հղած ուղերձում: