Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն պաշտոնական այցով ժամանել է Իրան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին (Հայաստանի արտգործնախարարության լուսանկար)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին (Հայաստանի արտգործնախարարության լուսանկար)

«Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Իրան՝ այս երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ընդունելության ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, «Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրե, և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը<։

«Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ։

Թեհրանում մայիսի 5-ին անցկացվել են նաև Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

«Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Թեհրանում անցկացված հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ, զրուցակիցները անդրադարձան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։

«Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը», - ասված է Հայաստանի արտգործնախար Նալբանդյանի Իրան կատարվելիք :

Իրան կատարվող այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ:
XS
SM
MD
LG