Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր

«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»:

Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:

«Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրև մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների և տարրերի հիման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG