Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
«Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ի անդամներին ներկայացրել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջոցառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ի անդամներին տեղեկացրել է հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։
«Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը», - նշում է հաղորդագրությունը:
Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ի լիագումար նիստին ունեցած իր ելույթում նշել է նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:
«Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը», - եզրափակում է հաղորդագրությունը։