Մատչելի հղումներ

Նվիրատվություն Սիրիայի հայկական դպրոցներին՝ Մայր Աթոռի կողմից


Մայր Տաճար Սուրբ Էջմիածին
Մայր Տաճար Սուրբ Էջմիածին

Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է հատկացրել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար

Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է հատկացրել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:

Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը: Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG