Մատչելի հղումներ

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականը


«Այցն ընդգծում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում». Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն

Երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, որի համաձայն դեկտեմբերի 18-ից 19-ը կայանալիք այցի ընթացքում դոկտոր Ֆարկասը հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ:

«Այցն ընդգծում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ: - «Դոկտորր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ կոալիցիոն ու խաղաղապահ գործողությունները, վարժանքները Հայաստանի զինվորականների ու Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը»:
XS
SM
MD
LG