Մատչելի հղումներ

Հայաստանին, Սիրիային և Իրաքին կասկածում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ


Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը (աջից)՝ Ֆրանսիայի իր գործընկեր Կլոդ Գեոնի հետ (արխիվային լուսանկար)
Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը (աջից)՝ Ֆրանսիայի իր գործընկեր Կլոդ Գեոնի հետ (արխիվային լուսանկար)

Իրանի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությանն օժանդակություն տրամադրելու մեջ Թուրքիայի ներքին գործերի նախարարը համոզված է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Սիրիան, Իրաքն ու Հայաստանն այն երկրների ցանկում են, որոնց կասկածում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ»:

Իրանին, «Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Թուրքիայի արտգործնախարար Իդրիս Նաիմ Շահինը մեղավոր է անվանել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն օգնություն տրամադրելու համար:

«Մենք բավականին լավ ենք տեղեկացված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը Իրանի կողմից տրամադրվող աջակցության մասին», - ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ հանդես գալով հեռուստատեսությամբ:

Շահինն ասել է նաև, թե տեղյակ է, որ Թուրքիայի բանակի հետ բախումներին մասնակցելու հետևանքով վնասվածքներ ստացած Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները բուժում են ստանում Իրանի հիվանդանոցներում:
XS
SM
MD
LG