Մատչելի հղումներ

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Ռուսաստանի հետ բնական գազի շուրջ գործարքը՝ չնայած ընդդիմության բողոքների


Գազային պայմանագրի վավերացմամբ Հայաստանը գազի մատակարարման նկատմամբ վերահսկողությունը հանձնել է Ռուսաստանին

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի օրն անցկացված նիստում վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված վիճահարույց երեք համաձայնագրերը:

Գազային պայմանագրի վավերացմամբ Հայաստանը գազի մատակարարման նկատմամբ վերահսկողությունը հանձնել է Ռուսաստանին՝ այդ երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող «Գազպրոմ»-ին փոխանցելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոսը:

Պայմանագրերի վավերացմանը կողմ քվեարկել են իշխող «Հանրապետական» կուսակցության, ինչպես նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ պատկամավորները:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը՝ բոյկոտելով քվեարկությունը:

Երևանում Ազգային ժողովի մոտ հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ՝ արտահայտելու համար իրենց բողոքն այս գործարքի կապակցությամբ:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովիսիսյանն ավելի վազ ասել էր, թե Ռուսատանի հետ կնքված համաձայնագրերը թույլ կտան չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի առաքումների համար արդեն իսկ կուտակված պարտքերը:

Քննադատների համաձայն, Ռուսաստանն ավելացնում է ճնշումը Հայաստանի, Ուկրաինայի և խորհրդային նախկին այլ պետությունների նկատմամբ՝ ստիպելով նրանց խուսափել Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրումից՝ հօգուտ Մոսկվայի հետ առավել սերտ հարաբերությունների:
XS
SM
MD
LG