Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվող պետական այցի օրը Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել Մաքսային միություն Հայաստանի մտնելու և Ռուսաստանի նախագահի այցի հանգամանքով:
Ըստ հաղորդագրությունների, ցուցարարները ձեռքերում պահել են «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն», «Ոչ ՄՄ–ին», «Ոչ Մաքսային միությանը», «Ոչ ճնշմանը, այո ինքնորոշմանը» կարգախոսներով ցուցապաստառներ:
Բողոքի ակցիան, որին, ըստ հաղորդագրությունների, մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության անդամները, մեկնարկել է Ազատության հրապարակում, որտեղից ցուցարարները նախատեսում էին անցնել քաղաքի կենտրոնական փողոցներով՝ դեպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր:
Վերջին տեղեկությունների համաձայն, Հայաստանի ոստիկանության ծառայողները շրջապատել են բողոքի ցույցի մասնակիցներին և ձերբակալել ակցիայի ամենաակտիվ մասնակիցներին: Ոստիկանության ծառայողների և ակտիվիստների միջև ընդհարումներ են սկսվել, որոնց ընթացքում ոստիկանները ծեծի են ենթարկել ակտիվիստներին:
Հայաստանի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք: